Հայաստանն այս տարի չի մասնակցի «Եվրատեսիլ» մրցույթին․ որոշման պատճառները հայտնի են

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 5, 24News

նկար

Համապարփակ քննարկումներից և բանակցություններից հետո Հանրային հեռուստաընկերությունը հայտարարում է, որ Հայաստանն այս տարի չի մասնակցի «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին:

«Տեղի ունեցած իրադարձությունները, ժամանակի սղությունը և այլ օբյեկտիվ հանգամանքներ անհամադրելի են երգի մրցույթում Հայաստանի պատշաճ ներկայացման հետ»,- ասված է Առաջին ալիքի Ֆեյսբուքի գրառման մեջ:

--00—ԼՄ