Կարող եք, հեռացրե՛ք, չէ՞, վեր ընկեք տեղներդ, Նիկոլի տերերի հրահանգն է․ Հայկ Նահապետյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 4, 24News

Էս մարդիկ ասում են՝ ինչ ուզում, անում ենք, լավ ենք անում, կարո՞ղ եք դեմներս առե՛ք, չե՞ք կարող, ուրեմն կանեք այն, ինչ կասենք։ Պետք լինի, Սյունիքն էլ կտանք, Սևանն ու Տավուշն էլ որպես փաթեթավորում կհանձնենք։ Հեռացրե՛ք մեզ, չե՞ք կարող, ձեններդ կտրեք։ Իրենց տերերն ասել են՝ մենք ձեր մեջքին կանգնած ենք: Այս մասին 24TV-ի եթերում ասել է ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը:

Նրա խոսքով՝ ԱԺ-ում դիպուկահարների ներկայությունը և դարպասների լրացուցիչ զոդումը խոսում են Նիկոլ Փաշինյանի վախերի մասին: «Այս տարածաշրջանի կուռացիան անում է Թուրքիան, նրա վրա է դրված այդ պարտականությունը, վաղը եթե ճանապարհները բացվեց Թուրքիայի հետ, ՀՀ-ում իշխող կուսակցություններից մեկը լինելու է Թուրքիայի ազգային-պետական շահերը սպասարկող կուսակցություն։ Վրաստանում տարածքներ են իրենցով արել, Աջարիայում ամբողջովին իրենց ազդեցությունն է, հիմա էլ Վրաստանի մյուս շրջաններում են գործում՝ ունենալով 1.5 մլն-ոց ադրբեջանական համայնք։ Վաղը չէ մյուս օրը մեզ մոտ են անելու, էսքան թուրք չկա, բայց անելու են փողով, Սյունիքում արդեն անում են»,- ասել է ռազմական փորձագետը:

Մանրամասները՝ տեսանյութում:

--0--ԿԿ

Տեսանյութեր

Live

Լրահոս