Կա՛մ լինում են բախումներ, կա՛մ Փաշինյանի հետ գնում ենք ընտրությունների

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 4, 24News

Եթե կարողանանք բանակցություններով հասնել նրան, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ինչ-որ ժամանակով հանգիստ թողնի բանակը, կգնանք ընտրությունների։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը։

Ըստ նրա՝ կառավարություն-ԳՇ այս լարված իրավիճակով ընտրություններ անցկացնելը վտանգավոր է։ «Պետք է հանգուցալուծել, նոր գնալ ընտրությունների։ Պետք է նստեն երկխոսության։ Փաշինյանը պիտի համաձայնի մեր առաջարկին՝ որոշ ժամանակով հանգիստ թողնել ԳՇ պետին, որպեսզի նրանք զբաղվեն իրենց խնդիրներով, իսկ մենք՝ քաղաքական գործիչներս, զբաղվենք քաղաքական ընտրություններով։ Առանց բախումների, ցնցումների, այլ տարբերակ չեմ տեսնում։ 

Հիմա կա երկու տարբերակ՝ կա՛մ Փաշինյանը կազմակերպում է ընտրություններ, կա՛մ լինում են բախումներ, արյունահեղություն։ 

Այն քաղաքական ուժերը, որոնք հիմա ասում են չի կարելի գնալ ընտրության, ուղղակի վախենում են մտնել ընտրապայքարի մեջ»,- ընդգծել է նա։

Շարունակությունը՝ տեսանյութում։

--0--ԿԿ

Տեսանյութեր

Live

Լրահոս