Օնիկ Գասպարյանի ազատումից հետո տեղի ունեցածի պատասխանատվությունը Փաշինյանի ուսերին է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 4, 24News

Այսօրվանից Նիկոլ Փաշինյանը փորձելու է ուժի մեջ մտցնել ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին ազատելու հրամանը։ Այս կարծիքին է ՀՀԿ Երիտասարդական կառույցի ղեկավար Հայկ Մամիջանյանը։

Ըստ նրա՝ մյուս զինվորականները հետևելու են ԳՇ պետի օրինակին։ «Օնիկ Գասպարյանի հեռանալուց հետո մյուս զինվորականները ևս հեռանալու են, իսկ դրանից հետո կատարվող գործողությունների պատասխանատվությունը Փաշինյանի ուսերին է մնալու»,- ասել է նա։

Մամիջանյանի խոսքով՝ նախագահ Արմեն Սարգսյանի որոշումն ավելի է բարդացրել իրավիճակը։
«Նրան հաջողվեց գտնել երրորդ լուծումը։ Ի վնա՞ս էր, թե՞ հօգուտ՝ կիմանանք առաջիկայում, բայց ավելի լարեց իրավիճակը»,-նկատել է նա։

Շարունակությունը՝ տեսանյութում։

--0--ԿԿ

Տեսանյութեր

Live

Լրահոս