Նախագահ Սարգսյանը դիվանագիտական և դասային աստիճաններ է շնորհել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 4, 24News

նախագահ

ՀՀ նախագահի աշխատակազմից տեղեկացնում են, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մի շարք հրամանագրեր է ստորագրել:

Ըստ այդմ՝ Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 137-րդ հոդվածի, ինչպես նաև «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասի և «Հանրային ծառայության մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի.

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության ֆինանսաբյուջետային վարչության պետ Արմենուհի Ռաֆիկի ԳԱԼՍՏՅԱՆԻՆ շնորհել քաղաքացիական ծառայության երկրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան:  

Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 137-րդ հոդվածի, ինչպես նաև «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասի և «Հանրային ծառայության մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի.

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության ֆինանսաբյուջետային վարչության պետ Արմենուհի Ռաֆիկի ԳԱԼՍՏՅԱՆԻՆ շնորհել քաղաքացիական ծառայության երկրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան:  

Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.

Դիվանագիտական երկարամյա անբասիր գործունեության համար Վիգեն Իվանի ՉԻՏԵՉՅԱՆԻՆ պարգևատրել «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով:    

Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 3-րդ մասի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի. Արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան շնորհել՝ Հասմիկ Կարապետի ՏՈԼՄԱՋՅԱՆԻՆ Ֆրանսիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արսեն Գագիկի ԱՎԱԳՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության սահմանակից երկրների վարչության պետ արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարարի դիվանագիտական աստիճան շնորհել՝ Արշակ Կիրակոսի ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ Էրբիլում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոս:

--00—ԼՄ