Նախագահի վրա ճնշումներ են եղել, ընդհուպ՝ պաշտոնանկության սպառնալիքներ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 3, 24News

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի վրա ճնշում է գործադրվել, ընդհուպ՝ պաշտոնանկության սպառնալիքներ։ Այս կարծիքին է ՀՀԿ Խորհրդի անդամ, նախկին պատգամավոր Արտակ Գրիգորյանը։

Նախկին պատգամավորը նման ենթադրություն է արել՝ նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիվանդատեսության այցի գնաց նախագահ Արմեն Սարգսյանին։ Գրիգորյանը միաժամանակ ընդգծել է, որ նախագահը լուրջ քաղաքական գործիչ է և չի ենթարկվի նման ճնշումների։ 

Գրիգորյանը որևէ լուրջ պատճառ չի տեսնում ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին աշխատանքից ազատելու համար։ Նա կարծում է, որ ռազմական հեղաշրջման փորձ չի եղել։  

«Եթե լիներ, հիմա ՀՀ-ում կլիներ լուրջ իրավիճակ։ Կլինեին ձերբակալվածներ։ Իշխանությունը կլիներ ռազմական վերնախավի ձեռքում։ Քաղաքում կլինեին տանկեր։ Դա փորձ չէր։ Դա ընդամենը բանակի ազդեցիկ կարծիքն էր»,-ասել է նա։

Շարունակությունը՝ տեսանյութում։

--0--ԿԿ