Դատախազի խորհրդականը հերքել է ԳՇ պետի նկատմամբ քրեական վարույթ հարուցելու մասին լուրերը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 3, 24News

Աբրահամյան

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը 1lurer.am-ի հետ զրույցում մեկնաբանել է տարածված լուրերը, թե Օնիկ Գասպարյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու և նրան ձերբակալելու հրահանգ է տրվել:

«Քրեական վարույթները ընդհանրապես քրեադատավարական սուբյեկտ չհանդիսացող անձանց քաղաքական հրահանգների հիման վրա չեն հարուցվում, այլ առերևույթ հանցագործության դեպքի կամ փաստի: Իսկ նշված առնչությամբ ընդամենը կարող եմ ասել, որ Օնիկ Գասպարյանի վերաբերյալ որևէ քրեական վարույթ չկա հարուցված»,- ասաց Գոռ Աբրահամյանը:

--00—ՄՀ