31-ամյա վարորդը Lexus-ով բախվել է բետոնե էլեկտրասյանը. նյութեր են նախապատրաստվում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 3, 24News

վթար

Նյութեր են նախապատրաստվում փետրվարի 28-ին Արագածոտնի մարզում տեղի ունեցած խոշոր  ավտովթարի փաստով:

Փետրվարի 28-ին ժամը 23:00-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ, 31-ամյա Սերգեյ Գեղամյանը իր վարած Lexus մակնիշի 01 ԼX 080 համարանիշի ավտոմեքենայով Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի  53-րդ կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանը, կոտրել այն:

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ մարտի 1-ին «Վանաձոր» բժշկական կենտրոնից  ոստիկանության Տարոնի բաժին ահազանգ է  ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի փափուկ հյուսվածքների սալջարդ» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել Ս. Գեղամյանը:  

 --00—ՄՀ