Փաշինանն ունի՞ Օնիկ Գասպարյանի մասին փաստ. ի՞նչն էր խանգարում ազատել ավելի վաղ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 2, 24News

«ԲՀԿ-ն արտահերթ ընտրություններին մասնակցելու որոշում դեռ չունի, սակայն մեզ ընտրությունների գնալու մարտահրավեր նետելով, չեն վախեցնի»,- այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը։

Պատգամավորը շարունակում է մնալ այն կածիքին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այն վիճակում չէ, որ մարտահրավեր նետի, քանի որ նրան վստահության քվե տվածների 3% էլ իր կողքին չէ։

Անդրադառնալով ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի՝ Սերժ Սարգսյանից կրած ազդեցության վերաբերյալ վարչապետի հայտարարությանը՝ նա ուշադրություն է հրավիրել այն բանին, որ պաշտոնյաները, որոնք այս կամ այն պատճառով հայտնվում են բարիկադի մյուս կողմում, թիրախավորվում են իշխանության կողմից։

Նրա խոսքով՝ եթե Փաշինանն Օնիկ Գասպարյանի մասին որևէ ապացույց ուներ, ապա ինչն էր խանգարում ազատել նրան այդ պաշտոնից ավելի վաղ։

Շարունակությունը՝ տեսանյութում։

--0--ԿԿ