Արմեն Սարգսյանը փաստացի ազատեց գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 2, 24News 

Ավետիքյան

Արմեն Սարգսյանը փաստացի ազատեց գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանին Գերագույն շտաբի պետի պաշտոնից: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանը։

«Եթե չեք հասկացել, ապա պարզ. Արմեն Սարգսյանը փաստացի ազատեց գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանին Գերագույն շտաբի պետի պաշտոնից: «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» մասին օրենքի սահամանադրականությունը որոշելու հարցով ՍԴ դիմելն ընդհամենը աչքակապություն է»,- գրել է նա։

 
  --00—ՄՀ