Արցախում զինամթերքի վնասազերծման աշխատանքները շարունակվում են

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 2, 24News 

զինամթերք

ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը տեղեկացնում է, որ չպայթած ու վտանգ ներկայացնող զինամթերքների վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում Հանրապետության բոլոր շրջաններում:

«ԱԻ ծառայության սակրավորական ջոկատները նախապես ինժեներահետախուզական աշխատանքներ են իրականացրել Մարտակերտի շրջանում.

Ներքին Հոռաթաղ, Աղաբեկալանջ, Վարնկաթաղ, Մոխրաթաղ և Վարնկաթաղ համայնքներից հայտնաբերվել են հրթիռակասետային և ավիացիոն ռումբեր, թնդանոթի արկեր: Օրվա ընթացքում դրանք կոչնչացվեն: Պայթյունների ձայներ լսելու դեպքում չանհանգստանաք:

Զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում նաև Մարտունի քաղաքում և հարակից բնակավայրերում, Ասկերանի շրջանի Այգեստան և Խնածախ համայնքների տարածքներում:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 911,101,112 կարճ հեռախոսահամարներին»,-  հայտնում են Արցախի ԱԻՊԾ-ից:

--00—ՄՀ