ՊՎԾ աշխատակիցներին հորդորում են գնալ ու միանալ Հրապարակի հանրահավաքին միանալու համար

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 1, 24News 

Ռուբեն Մելիքյան

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է իրեն ուղարկված նամակը, որում տեղեկացվում է, որ Պետական վերահսկողական ծառայությունը զանգահարում է նաև արձակուրդում գտնվող աշխատակիցներին և հորդորում 18։00 գնալ Մոսկվա կինոթատրոնի մոտ՝ Հանրապետության հանրահավաքին միանալու համար։

«Հերթական ահազանգը վարչական ռեսուրսի օգտագործման մասին։

Քանի որ ես սիրում եմ անուններով խոսել, հրապարակում եմ նաև հանձնարարողի անունը. ՊՎԾ գլխավոր քարտուղար Անի Բաղդասարյան»,– գրել է Մելիքյանը և գրառման կից հրապարակել նամակի լուսանկարը։

--00--ԱՀ