Եթե Երևանը «Իսկանդերով» հարվածեր՝ Ղարաբաղը կդիմակայեր․ ամերիկացի վերլուծաբան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 1, 24News  

Իսկանդեր

Ամերիկացի ռազմական վերլուծաբան Ռոբ Լին, վերլուծել է Հայաստանում ստեղծված իրավիճակը և կարծում է, որ ընդդիմության քննադատությունը՝ ուղղված Նիկոլ Փաշինյանի հասցեին, զուրկ չէ տրամաբանությունից: Նա զարմացած է, որ Հայաստանն Ադրբեջանին չի պատասխանել «Իսկանդեր» համալրից հասցված հարվածներով՝ ուղղված թուրքական «Բայրաքթար» անօդաչուների բազաներին, որոնք ադրբեջանական զորքերը կիրառում էին մեծ հաջողությամբ․ վերլուծաբանի մեկնաբանությունը հրապարակել է է Свободная Пресса

Ըստ փորձագետի՝ հետախուզությունն իմացել է, որտեղ են գտնվում օպերատորները: Եվ ճշգրիտ հարվածը դրանց ուղղությամբ երկար ժամանակով կանշարժացներ մահացու անօդաչուներին: Նման կադրեր (անօդաչուները կառավարող օպերատորները-Խմբ.) արագ պատրաստելն անհնար է։

Ռոբ Լին գրել է, որ հայերը սկսել են բուռն կերպով քննադատել «Իսկանդերի» կիրառումը միայն այն ժամանակ, երբ ադրբեջանցիները մոտեցել էին Շուշիին: Դա «վերջին փորձն է եղել, սակայն մոտ թիրախ խոցելու համար նման հեռահար համակարգ օգտագործելն անարդյունավետ կլիներ»։

Փորձագետը՝ ենթադրում է, որ Փաշինյանը պարզապես չի հասկացել կամ, ամենայն հավանականությամբ, չի ցանկացել հասկանալ իր գեներալներին, որոնք նրան հայտնում էին իրենց տեսակետը:

Այնուամենայնիվ, քաղաքական ղեկավարության և զինվորական վերնախամի միջև հարաբերություններն այսօր խորը ճգնաժամ են ապրում, ինչը ևս մեկ անգամ վկայում է նաև պատերազմի ժամանակահատվածում եղած խիստ տարաձայնությունների մասին: Ակնհայտ է, որ կառավարության և Գլխավոր շտաբի նպատակները չեն համընկել և չեն համընկնում: Արդյունքում Փաշինյանն աշխատանքից հեռացնում է հենց այն գեներալներին, որոնք հանդես են գալիս բանակի արագ վերականգնման օգտին։

Ամերիկացի դիտորդներն ուշադրություն են հրավիրել այն հանգամանքի վրա, որ Հայաստանի վարչապետը միտումնավոր է իրեն պահում որպես զուտ քաղաքացիական անձ, որն, իբրև, չի հասկանում ռազմական տեխնիկայից: Նորագույն «Իսկանդեր»-ների վերաբերյալ, որոնք կիրառելու մասին իրեն, անկասկած, ամեն օր ասում էին 2020 թվականի աշնանը, նա բերանից թռցրել է. «Չեն պայթել կամ գուցե պայթել են 10 տոկոսով»։

Ըստ պարբերականի՝ այդ թեման  անդրադարձել է նաև ամերիկացի վերլուծաբան Ջոշուա Կուչերան՝ ուշադրություն հրավիրելով հետևյալ փաստին. երբ լրագրողը ճնշում է գործադրել նրա վրա՝ հարցնելով «ճիշտ է դա արդյո՞ք», Փաշինյանը հանելուկային պատասխան է տվել. «Չգիտեմ… Գուցե դա 80-ականների զենք է եղել»:  

Այնուամենայնիվ, հնարքն աշխատեց. Սպիտակ տունը ստացավ իրեն անհրաժեշտ ազդակը, Կրեմլը կուլ տվեց վիրավորանքը: Մոսկվան գործնականում «լռեց», թեև ռուսական զենքի արտահանումը կարևորագույն բիզնեսն է երկրի համար, իսկ ռուսական զենքի համբավը ոչ միայն պետական քաղաքականության հարց է, այլ նաև զսպող գործոն ՆԱՏՕ-ի համար», - ասել է վերլուծաբանը։

Պարբերականը նշում է, որ Նիկոլ Փաշինյանը, ըստ էության, քննադատական գնահատական տալով ռուսական զենքին, զանգահարել է Վլադիմիր Պուտինին, ասես ոչինչ չի պատահել` շարունակելով խաղալ «հասարակ քաղաքացիական անձի» դերը: Սեփական սխալի նկատմամբ արձագանքն այլ պետք է լինի՝ հրապարակավ ներողություն հայցելը, որը չի եղել։

--00—ՄՀ