Մարտունու քաղաքապետի պաշտոնակատարը հերքել է Նժդեհի արձանի քողարկման լուրը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 1, 24News 

Մարտունի

Արցախի Մարտունի քաղաքում Գարեգին Նժդեհի արձանը ծածկոցով ժամանակավոր փակվել է ավարտուն տեսքի բերելու նպատակով: Գրել է «Արցախպրես»-ը։

Այս մասին Մարտունու շրջվարչակազմի «Ամարաս» պաշտոնաթերթի հետ զրույցում տեղեկացրել է քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Ազնավուր Սաղյանը՝ հերքելով Նժդեհի արձանը քողարկելու վերաբերյալ տեղեկությունը:

«Նժդեհի արձանի առանձին հատվածներ դեռևս ծածկվել է քանդակագործ Արմեն Պետրոսյանի կողմից՝ վերջնական տեսքի բերելու նպատակով: Քողարկելու կամ ապամոնտաժման մասին ոչ մի խոսք լինել չի կարող: Նման որոշում կամ կարգադրություն որևէ ատյանի ու ոչ ոքի կողմից չկա»,-նշել է Սաղյանը:

--00—ՄՀ