Պաշտոնաթող գեներալն աջակցությունն է հայտնել ԶՈՒ ԳՇ-ին ու միացել հրաժարականի պահանջին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 27, 24News

նկար

ՀՀ  ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի նախկին պետ, պաշտոնաթող գեներալ Արմեն Ղահրամանյանը իր աջակցությունն է հայտնում Զինված ուժերի Գլխավոր շտաբին և միանում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին, գրում է hraparak.am-ը։

«Միանշանակ աջակցությունս եմ հայտնում: Այն, ինչ ԳՇ պետը և հայտարարության տակ ստորագրած սպայակազմը հայտարարել է, միանշանակ ճիշտ է ասել»,- ասել է Արմեն Ղահրամանյանը:

Հիշեցնենք, որ փետրվարի 25-ին ՀՀ ԶՈՒ-ն հայտարարություն էր տարածել՝ պահանջելով ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականը, միաժամանակ նախազգուշացրել ձեռնպահ մնալ ժողովրդի դեմ ուժ կիրառելուց:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԳՇ-ի հայտարարությունը որակել էր «ռազմական հեղաշրջման փորձ» և հայտնել, որ ՀՀ ԶՈւ ԳՇ պետին պաշտոնից ազատելու որոշում է կայացրել և առաջարկն ուղարկել նախագահին։

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն առարկություններով վերադարձրել է ԳՇ պետին պաշտոնից ազատելու հրամանագրի նախագիծը՝ նշելով, որ այն առերևույթ հակասում է Սահմանադրությանը: Փաշինյանը հայտարարել է, որ ԳՇ պետին պաշտոնանկ անելու միջնորդությունը նա կրկին ուղարկել է նախագահին՝ ակնկալելով, որ այն սահմանված կարգով կստորագրվի:

--00—ԼՄ

Տեսանյութեր

Live

Լրահոս