Ադրբեջանի ԱԳՆ-ն Հայաստանին մեղադրում է ԼՂՀ-ում ՀՀ ԶՈՒ-ի զինծառայողներ տեղակայելու համար

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 27, 24News

ադրբեջան

«ՌԻԱ Նովոստի» գործակալության տրամադրության տակ է հայտնվել Ադրբեջանի ԱԳՆ մի հայտարարություն, համաձայն որի՝ Ադրբեջանը Հայաստանին մեղադրում է Լեռնային Ղարաբաղի տարածքում զինված ուժերի ապօրինի տեղակայման համար՝ խախտելով ԼՂՀ-ի հարցով եռակողմ հայտարարությունը:

«Տեղ են գտել դեպքեր, երբ ՀՀ ԶՈՒ անձնակազմը զինվորական ծառայության է ուղարկվում Ադրբեջանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված տարածքներում՝ խախտելով միջազգային իրավունքի նորմերը և սկզբունքները, մարդու իրավունքները՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև 2020-ի նոյեմբերի 10-ով թվագրված համատեղ հայտարարություն ստորագրումից հետո, ինչը ենթադրում է Ադրբեջանի և Հայաստանի միջև ռազմական գործողությունների դադարեցում», - նշվում է հայտարարությունում:

Ըստ աղբյուրի՝ Ադրբեջանի ԱԳՆ-ն պնդում է, որ ՀՀ ԶՈՒ-ի անձնակազմի ներգրավումը «կեղծ կամ բռնի միջոցներով» «ԼՂՀ ռազմական գործողություններին»՝ գաղտնի հատելով Լաչինի միջանցքը», հարուցել է զինվորականների և նրանց ընտանիքների բողոքները:

«ՀՀ ԶՈՒ-ի տեղակայումն Ադրբեջանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված տարածքներում, առանց Ադրբեջանի համաձայնության, խախտում է միջազգային իրավունքի նորմերը և սկզբունքները, մասնավորապես` ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և միջազգային սահմանների անձեռնմխելիությունը:

Նոյեմբերի 10-ին Ադրբեջանի, Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարների համատեղ հայտարարության կոպիտ խախտում է նաև հայկական զորքերի ապօրինի տեղակայումն Ադրբեջանի Հանրապետության տարածքում, որտեղ ներկայումս տեղակայված են Ռուսաստանի խաղաղապահ ուժերը», - նշվում է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության մեջ:

--00—ԼՄ