ՀՀ ոստիկանապետը պաշտոնից ազատվելու դիմում չի գրել. պաշտոնական հերքում

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 27, 24News

վահե

Ոստիկանությունը հերքում է սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում տարածված լուրն այն մասին, թե ոստիկանության պետ Վահե Ղազարյանը պաշտոնից ազատման դիմում է գրել:

ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունը հայտնում է, որ լուրը չի համապատասխանում իրականությանը: ՀՀ ոստիկանապետը շարունակում է կատարել իր գարծառույթները:

--00—ԼՄ