Հարությունյանն ու Շոյգուն քննարկել են հայ-ռուսական ռազմական համագործակցության հարցեր

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 27, 24News

Հարությունյան Շոյգու

Փետրվարի 27-ին կայացել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի և Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հեռախոսազրույցը։ Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից:

Երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են հայ-ռուսական ռազմական համագործակցության հետ կապված հարցեր, Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի կողմից իրականացվող առաքելության ընթացքը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող խնդիրներ։

Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Հայաստանում ստեղծված ներքին իրավիճակին։

--00--ԱԹ