Օնիկ Գասպարյանը շարունակում է դե ֆակտո ու դե յուրե մնալ ԳՇ պետ. իրավապաշտպան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 27, 24News

ռուբեն

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել ՀՀ նախագահի՝ Օնիկ Գասպարյանին պաշոտնից ազատելու դիմումի վերաբերյալ, համաձայն որի՝ հրամանագրի նախագիծն առերևույթ հակասում է Սահմանադրությանը:

«Վերջապես տեսանք խորհրդարանական պետության նախագահի ինստիտուցիոնալ դերակատարությունը ողջ փայլով:

Նախագահ Արմեն Սարգսյանը ոչ միայն վերադարձրել է ԳՇ պետին ազատելու մասին կապիտուլյանտի առաջարկությունը, այլև հայտարարությամբ այն որակել է «առերևույթ հակասահմանադրական»։

Փաստորեն,

1) նախագահ Արմեն Սարգսյանը չտրվեց կապիտուլյանտի էժանագին շանտաժին

2) գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը շարունակում է դե ֆակտո ու դե յուրե մնալ ԳՇ պետ

3) «գնդակը» կապիտուլյանտի դաշտում է. կա՛մ հարցը համարում է սպառված, կա՛մ կրկնում է նախագահին ուղղված առաջարկությունը»,-գրել է իրավապաշտպանը։

--00—ԼՄ

Տեսանյութեր

Live

Լրահոս