Ուկրաինայի հիվանդանոցներից մեկում պայթյուն է որոտացել. կան զոհեր

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 27, 24News

նկար
«ՌԻԱ Նովոստի» գործակալությունը հայտնում է, որ Ուկրաինական Չեռնովցի քաղաքի հիվանդանոցներից մեկում պայթյուն է որոտացել:

«Արտակարգ իրավիճակ... կան զոհեր: Ես արդեն դեպքի վայրում եմ, զբաղվում եմ հիվանդների՝ այլ հիվանդանոցներում հոսպիտալացնելու խնդրով»,- այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Ուկրաինական Չեռնովցի քաղաքի շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Նատալյա Գուսակը:

Թե ինչն է պայթյունի պատճառը, դեռևս հայտնի չէ:

--00—ԼՄ