Արմեն Սարգսյանը ԳՇ պետի ազատման վերաբերյալ դեռ որոշում չունի

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ 27,  24News  

շտաբ

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը գլխավոր շտաբի պետի հրաժարականի վերաբերյալ դեռ որոշում չի կայացրել։ Այս մասին РИА Новости-ին տեղեկացրել են ՀՀ նախագահի աշխատակազմից։ 

Հիշեցնենք, որ փետրվարի 25-ին ՀՀ զինված ուժերը հայտարարություն էր տարածել՝ պահանջելով ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականը, միաժամանակ նախազգուշացրել ձեռնպահ մնալ ժողովրդի դեմ ուժ կիրառելուց, ում զավակները զոհվել են՝ պաշտպանելով Հայրենիքն ու Արցախը: 
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԳՇ-ի հայտարարությունը որակել էր «ռազմական հեղաշրջման փորձ» և հայտնել, որ ՀՀ ԶՈւ ԳՇ պետին պաշտոնից ազատելու որոշում է կայացրել և առաջարկն ուղարկել նախագահին։

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մինչ այս պահը հստակ որոշում չի կայացրել։ Նախագահի աշխատակազմը հայտարարել է, որ դիմումի վերաբերյալ որոշումը կհրապարակվի մինչև կիրակի։

 --00—ՄՀ