Նախօրեի երթի ամենամեծ տպավորությունը պատշգամբների էներգետիկան էր. Նիկոլ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 27, 24News

հասարակական

Նախօրեի երթի ամենամեծ տպավորությունը պատշգամբների էներգետիկան էր: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Հիշեցնենք, որ ՀՀ զինված ուժերը փետրվարի 25-ին հայտարարություն է տարածել՝ պահանջելով ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականը, միաժամանակ նախազգուշացրել են ձեռնպահ մնալ ժողովրդի դեմ ուժ կիրառելուց։

Հայտարարությունից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր կողմնակիցներին հրավիրել է Հանրապետության Հրապարակ, ԶՈՒ ԳՇ-ի հայտարարությունը որակելով «ռազմական հեղաշրջման փորձ» և հրապարակում հայտարարել, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու դիմում է գրել։