Նիդերլանդների խորհրդարանը երկրի կառավարությանը կոչ կանի ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 26, 24News 

արցախ

ՀՅԴ Նիդերլանդների Հայ Դատի հանձնախումբը հպարտությամբ հայտարարում է, որ նիդերլանդահայության և, մասնավորապես, ՀՅԴ Նիդերլանդների Հայ Դատի հանձնախմբի՝ տարիներով կատարած անխոնջ աշխատանքն այսօր տվեց իր նոր արդյունքը։ Նիդերլանդների խորհրդարանն ընդունեց «Հայոց ցեղասպանության մասին» հերթական որոշումը, որը Նիդերլանդների կառավարությանը կոչ է անում պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը։

Չնայած Նիդերլանդների խորհրդարանի կողմից  Հայոց ցեղասպանության բազմակի ճանաչմանը՝ Նիդերլանդների կառավարությունը դեռևս այդ քայլը չի կատարել։ Այսօրվա որոշումը հստակորեն դիմում է կառավարությանը՝ պաշտոնական ճանաչման պահանջով։

Քրիստոնեա-ժողովրդավարական միության (CDA) կուսակցության անդամ Վան Հելվերտը նախաձեռնող պատգամավորներից մեկն էր, որը խորհրդարանին ներկայացրեց այս բանաձևը։ 

--00--ԱՀ