Օնիկ Գասպարյանի հարցով իր դիրքորոշումը ՀՀ նախագահը կարտահայտի մինչև կիրակի

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 26, 24News

նկար

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը կառավարություն չի վերադարձրել Օնիկ Գասպարյանին ՀՀ ԶՈւ ԳՇ պետի պաշտոնից ազատելու մասին վարչապետի միջնորդությունը: Այդ մասին Aysor.am-ին ասել է նախագահի օգնական Հասմիկ Պետրոսյանը։

Ըստ աղբյուրի՝ նախագահը մինչև կիրակի ժամանակ ունի և կարտահայտի իր դիրքորոշումը:

Հասմիկ Պետրոսյանը նաև հայտնել է, որ նախագահի հանդիպումն ընդդիմության ներկայացուցիչների հետ ավարտվել է:

--00—ԼՄ