Վարչապետի աշխատակազմը ԳՇ պետին ազատելու հարցով ՀՀ նախագահից առարկություն չի ստացել․ խոսնակ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 26, 24News

նկար

ՀՀ վարչապետի աշխատակազմը զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու առարկություններ Հանրապետության նախագահի աշխատակազմից չի ստացել։ «Սիվիլնեթ»-ին ասել է վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը։

Ավելի վաղ լրատվամիջոցներում լուր էր տարածվել, որ նախագահը առարկություն է հայտնել՝ Գասպարյանին ազատելու՝ վարչապետի միջնորդության հարցում։ 

ՀՀ ԶՈՒ ԳՇ-ն փետրվարի 25-ին հայտարարություն էր տարածել՝ պահանջելով վարչապետի և կառավարության հրաժարականը։ Նիկոլ Փաշինյանը հայտարարությունը որակել է «ռազմական հեղաշրջման փորձ» և տեղեկացրել, որ ազատել է ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին ու նրա տեղակալ Տիրան Խաչատրյանին։

--00—ԼՄ