Ադրբեջանը փորձում է գերիների հարցը դարձնել սակարկությունների առարկա․ Ավինյանի գրասենյակ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 26, 24News

քաղաքական

Հայաստանը որեւէ տեղ դիվերսանտներ եւ ահաբեկիչներ չունի եւ նման ձեւակերպումները հերթական անգամ փաստում են, որ Ադրբեջանը փորձում է գերիների հարցը դարձնել սակարկությունների առարկա: Այս մասին NEWS.am-ին փոխանցեցին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահի հայտարարությանը, որ Բաքուն վերադարձրել է «բոլոր հայ գերիներին», եւ պահվում են միայն «ահաբեկիչները եւ դիվերսանտները»։

«Ադրբեջանի նախագահի հայտարարությունը, ըստ էության, նպաստում է Կարմիր խաչի ու Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ ընթացող գերիների փոխանակման գործընթացի խաթարմանը: Հայաստանը որեւէ տեղ դիվերսանտներ եւ ահաբեկիչներ չունի եւ նման ձեւակերպումները հերթական անգամ փաստում են, որ Ադրբեջանը փորձում է գերիների հարցը դարձնել սակարկությունների առարկա: Այդօրինակ գործողություններն ու հայտարարությունները հակասում են 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ոգուն ու տրամաբանությանը, մասնավորապես՝ դրա 8-րդ կետին, որտեղ նշվում է, որ «Կատարվում է ռազմագերիների եւ այլ ձերբակալված անձանց ու զոհվածների դիակների փոխանակում»:

Շարունակությունը սկզբնաղբյուրում։

--0--ԿԿ