ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի փոխվարչապետների հերթական հանդիպումը կլինի փետրվարի 27-ին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 26, 24News

փոխվարչապետներ

Լեռնային Ղարաբաղի հարցով Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների հաջորդ հանդիպումը նախատեսված է անցկացնել փետրվարի 27-ին՝ Մոսկվայում: Այս մասին ՌԻԱ-Նովոստիին հայտնել է Ռուսաստանի կառավարության նախագահի տեղակալ՝ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկին: Բոլոր կողմերն արդեն հաստատել են իրենց մասնակցությունը:

Փոխվարչապետների որոշմամբ՝ երկու փորձագիտական ենթախմբեր են ստեղծվել: Դրանց կազմում հայկական կողմից կընդգրկվեն Ազգային անվտանգության ծառայության, ԱԳՆ-ի, էկոնոմիկայի նախարարության, տարածքայի կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, ինչպես նաև Պետեկամուտների կոմիտեի  ներկայացուցիչները:   

Փոխվարչապետների առաջին նիստը կայացել է հունվարի 30-ին Մոսկվայում: 

--00--ԱԹ