Հանրության առջև ԱԺ դարպասները ոչ միայն բաց չեն, այլև հսկում են զինված ոստիկաններ․ Մելիքյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 26, 24News 

Հանրության առջև ԱԺ դարպասները ոչ միայն բաց չեն, այլև պաշտպանվում են զինված ոստիկանության կողմից, ինչն անընդունելի է։ ԱԺ դարպասների դիմացից ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում ասաց «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը։

«Նիկոլ Փաշինյանին հիշեցնող, նրան շատ նման մեկը 2018-ի հոտեմբերի 2-ին հայտարարում էր, որ ԱԺ դարպասները պետք է հանրության առջև բաց լինեն, հիմա մենք տեսնում ենք, որ այդ դարպասները ոչ միայն բաց չեն հանրության առջև, այլև պաշտպանված են ոստիկանության, այն էլ՝ զինված ոստիկանության կողմից, կարծես ԱԺ դարպասներն ամենակարևոր օբյեկտն են մեր երկրում»,-ասաց Մելիքյանը։

--00—ՄՀ