ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 25, 24News
Եթե արդեն ՀՀ ԶՈՒ ԳՇ-ն հանդես է եկել վարչապետի և կառավարության հրաժարականի պահանջով, նշանակում է, որ առավել քան երբևէ, ՀՀ-ում կա քաղաքական ճգնաժամ։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է ՀՀԿ երիտասարդական կառույցի անդամ, միջազգայնագետ Նարինե Մեհրաբյանը։
Ըստ նրա՝ այսօր պետականության պահպանման խնդիր ունենք, և երկրում տրամադրությունների շիկացումը կարող է տանել լուրջ վնասների։ «Հույս կա, որ բոլորի կողմից ողջամիտ որոշում կկայացվի։ Երկրում տրամադրությունների շիկացումը կարող է տանել լուրջ վնասների։ Բոլոր շահագրգիռ կողմերը պետք է նպաստեն շիկացած մթնոլորտի լիցքաթափմանը»,- նկատել է նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
--0--ԿԿ