36-ամյա երևանցին ավտոտնակում ապօրինի զենք-զինամթերք է պահել․ նա բերման է ենթարկվել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 25, 24News

Փետրվարի 24-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները օպերատիվ ճանապարհով տեղեկություններ էին ստացել, որ Խաղաղ Դոնի փողոցի բնակիչներից մեկը ավտոտնակում ապօրինի զենք-զինամթերք է պահում։

Հիշյալ ստորաբաժանման և Էրեբունու բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, 36-ամյա տղամարդու ավտոտնակում հայտնաբերեցին գործարանային համարով «Կալաշնիկովի» ինքնաձիգ, ինքնաձիգի փամփշտատուփեր՝ լիցքավորված 5․45 մմ տրամաչափի՝ 45 և 7․62 մմ տրամաչափի 40 փամփուշտով։

Տղամարդը ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով բերման է ենթարկվել ոստիկանության Էրեբունու բաժին։ Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։ Քննության շրջանակներում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ զենք-զինամթերքի ձեռքբերման աղբյուրը պարզելու ուղղությամբ։ Նշանակվել են փորձաքննություններ։

Հանգամանքները պարզվում են։

--00—ԼՄ