ՍԴՀԿ-ն դատապարտում է հասարակությանը բախումների տանող յուրաքանչյուր գործողություն

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 25, 24News

քաղաքական

ՍԴՀԿ-ն հանդես է եկել հայտարարությամբ, դատապարտելով հասարակությանը քաղաքական բախումների տանող ու հրահրող յուրաքանչյուր գործողություն։

«ՍԴՀԿ-ն հորդորում է կողմերին չսրել իրավիճակը եւ դատապարտում է հասարակությանը քաղաքական բախումների տանող ու հրահրող յուրաքանչյուր գործողություն։

Ճգնաժամից դուրս գալու առավել խելամիտ ճանապարհը Սահմանադրական ճանապարհն է։
Գործողությունների կարգը անհրաժեշտ է կազմակերպել հետեւյալ կերպ.
1. Ն. Փաշինյանի եւ կառավարության հրաժարական,
2. Նոր կառավարության ընտրություն, որը առավել օպտիմալ ժամանակահատվածում կկազմակերպի համապետական ընտրություններ»։

--0--ԿԿ