Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու՝ վարչապետի որոշումը ՀՀ նախագահը դեռ չի ստորագրել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 25, 24News

արմեն

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ վարչապետի որոշումը ստացել է, սակայն դեռ չի ստորագրել, գրում են Aysor.am-ը։ 

Հիշեցնենք, որ րոպեներ առաջ ՀՀ զինված ուժերը հայտարարություն են տարածել՝ պահանջելով ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականը, միաժամանակ նախազգուշացրել են ձեռնպահ մնալ ժողովրդի դեմ ուժ կիրառելուց, ում զավակները զոհվել են՝ պաշտպանելով Հայրենիքն ու Արցախը: 

Այս հայտարարությունից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ իր կողմնակիցներին հրավիրելով Հանրապետության Հրապարակ, իսկ ԳՇ-ի հայտարարությունը որակելով «ռազմական հեղաշրջման փորձ»։

Նշենք նաև, որ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանից բացի, որոշում է կայացրել պաշտոնից ազատել նաև ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին:

--00—ԼՄ