Ողբերգական դեպք՝ Դաշտ գյուղում. ստորին Հրազդան ջրանցքում հայտնաբերվել է տղամարդու դի

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 24, 24News

նկար

Արմավիրի մարզում, այսօր՝ փետրվարի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 15։20-ի սահմաններում Ոստիկանության Վաղարշապատի բաժնի համայնքային ոստիկանության տեսուչ Սուսաննա Ասատրյանը տեղեկություն է ստացել, որ Դաշտ գյուղի ջրանցքում դի կա, գրում է Shamshyan.com-ը։

Ըստ աղբյուրի՝ փրկարարները ճոպանի միջոցով, գյուղացիների օգնությամբ, Ստորին Հրազդան ջնացքից դուրս են բերել տղամարդու դի։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ մահացածի ինքնությունը պարզելու ուղղությամբ։

--00—ԼՄ