Նիկոլ Փաշինյանը «Դուբայ ԷՔՍՊՈ-2020»-ի վերաբերյալ որոշում է ստորագրել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 24, 24News 

Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ վարչապետի 2018 թվականի օգոստոսի 7-ի n 1058-ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին որոշում է ստորագրել.

«Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի՝

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի օգոստոսի 7-ի «Դուբայ ԷՔՍՊՈ-2020» համաշխարհային ցուցահանդեսին Հայաստանի Հանրապետության մասնակցության, ինչպես նաև հանձնակատար նշանակելու մասին» N 1058-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը՝

1) 1-ին կետի «տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին» բառերը փոխարինել «էկոնոմիկայի նախարարին» բառերով»,-ասված է որոշման մեջ:

--00—ՄՀ