Թաիրով գյուղում Toyota-ն բախվել է սյանը, որն ընկել ու փակել է ճանապարհը․ կան տուժածներ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 24, 24News

նկար

Փետրվարի 24-ին՝ ժամը 05:35-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Թաիրով գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Toyota Corolla» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Ի․, ծնված 1998 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել լուսացույցի սյանը, ինչի հետևանքով սյունը ընկել է և փակել ճանապարհը։

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել «Աստղիկ» ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր։

Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել ուղևորներ Մ․ Գ․-ին (ծնված 1994 թ․) և Ա․ Մ․-ին (ծնված 1995 թ․), ովքեր հոսպիտալացվել են Վաղարշապատի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար։

Փրկարարները նաև հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, ապամոնտաժել լուսացույցի սյունը և հեռացրել երթևեկելի հատվածից։ 

--00—ԼՄ