Հայ-եզդիական կամավորական միասնական առաջին ջոկատը մեկնում է հերթափոխի

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 24, 24News

․

Փետրվարի 24-ին սահման հերթափոխի կմեկնի հայ-եզդիական կամավորական միասնական առաջին ջոկատը: Այս մասին հայտնել է Եզդիների ազգային միության նախագահ Խդր Հաջոյանը:

Արմավիր քաղաքից մոտ 40 կամավորներից կազմված ջոկատի հրամանատարը վերջերս Արցախի նախագահի հրամանով Մարտական խաչ երկրորդ աստիճանի շքանշանով պարգևատրված Քյարամ Սլոյանի անվան երկրորդ ջոկատի հրամանատար Տիտալ Սլոյանն է:

Խդր Հաջոյանի խոսքով` հայ-եզդիական կամավորական միասնական առաջին ջոկատն իր հետ կտանի նաև Եզդիների ազգային միության երջանկահիշատակ նախագահ Ազիզ Թամոյանի խորհրդանիշը:

--00--ԱՀ