Մենք իրավունք չունենք հետքայլ կատարել կամ որևէ զիջում անել ժողովրդավարական արժեքներից

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 23, 24News

մարուքյան

ԱԺ Լուսավոր Հայաստան խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Դատապարտում եմ ոստիկանության կողմից այսօր առավոտյան խաղաղ ցուցարարների նկատմամբ կատարված ոչ իրավաչափ գործողություններն ու բռնի ուժի կիրառումը։

Ինչպես նաև դատապարտում եմ "Ազատություն" ռադիոկայանի լրագրողի և օպերատորի նկատմամբ տեղի ունեցած բռնությունը։

Երկու դեպքերն էլ բացարձակ անթույլատրելի են։

Մեր երկիրը եղել և մնում է ժողովրդավար պետություն, և մենք իրավունք չունենք հետքայլ կատարել կամ որևէ զիջում անել ժողովրդավարական արժեքներից»։

--00--ԱՀ