Հայը հային կարող է վնասել այս մթնոլորտում, հերի՛ք է, 2020-ին շատ հայկական արյուն տեսանք

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 23, 24News

Ժամանակն է Հայաստանում ձևավորել քաղաքական կոնսենսուսի բանակցային սեղան, որի շուրջ կհավաքվեն քաղաքական բոլոր ուժերը։ Այս անհանդուրժողականության մթնոլորտում հայը կարող է անգամ հային վնասել։ Բա՛վ է, 2020թ․-ին շատ հայկական արյուն տեսանք։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թևան Պողոսյանը։

Ըստ նրա՝ ամենամեծ հարցն այս պահին այն է, թե ինչպես անել, որ փողոցներում ժողովրդի մեծ կուտակումներ թույլ չտրվի՝ հաշվի առնելով, որ անվտանգության երաշխիքներ չունենք, քանի որ մեր սահմանները բաց են, և տարածաշրջանում ահաբեկիչներ կան, որոնք ցանկացած պահի կարող են ներթափանցել։

Շարունակությունը՝ տեսանյութում։

--0--ԿԿ