Ընդդիմությունը Փաշինյանի ջրաղացին ջուր է լցնում․ տգիտությո՞ւն, թե՝ գործարք․ Արմեն Բադալյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 23, 24News

Ընդդիմությունն իր չկազմակերպված, իսկ երբեմն էլ չմտածված գործողություններով իշխանության ջրաղացին ջուր է լցնում։ Արդյունքում մի քանի երթից հետո էականորեն նվազելու է մասնակիցների թիվը: Անդրադառնալով «Հայրենիքի փրկության շարժման» վերջին գործողություններին` այս մասին 24TV-ի եթերում ասել է քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը:

Նրա խոսքով` ընդդիմության յուրաքանչյուր քայլ պետք է ունենա նպատակ և արդյունքի ակնկալիք․ եթե 4 ամիս առաջ նույն գործողություններն արել ես, և դա բերել է պարտության, ինչո՞ւ ես նույնը կրկնում:

Բանախոսն անդրադարձել է նաև ստեղծված իրավիճակում Հայաստանի քաղաքական ուժերին և անհատ խաղացողներին, նրանց հնարավորություններին ու արտաքին ուժերի աջակցությանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

--0--ԿԿ