Դառն արձանագրում․ բնական պաշարների խելամիտ օգտագործումն անխուսափելի է․ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 23, 24News

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդակցություն է անցկացրել շրջակա միջավայրի նախարարությունում և հանդիպման տեսանյութը հրապարակել ֆեյսբուքյան էջում։

«Ժամանակակակից քաղաքակրթության համաձայանությունն այն է, որ բնական պաշարների խելամիտ օգտագործումն անխուսափելի է։ Այդ պաշարների օգտագործումը պետք է լինի խելամիտ, որպեսզի շրջակա միջավայրին հասցված վնասների հետևանքները լինեն կառավարելի:

Սա, իհարկե, եթե շատ ուղիղ ձևակերպենք՝ շատ դառն արձանագրում է, բայց արձանագրում է, որը չունի այլընտրանք: Հետեւաբար, շրջակա միջավայրի նախարարության առաջնային առաքելությունը հենց այս ճշգրիտ բալանսին, հավասարակշռության կիրառմանը հետևելն է և դա ապահովելը»։

--00—ԼՄ