Հայրենիքի պաշտպանի օրվա առթիվ Արցախի ռուս զինվորականները պարգևներ և նվերներ են ստացել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 23, 24News

1

ՌԴ ՊՆ-ն հայտնում է, որ Արցախում Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի հրամանատարության ներկայացուցիչները հեռավոր դիտակետերում ծառայող զինծառայողներին շնորհավորել են Հայրենիքի պաշտպանի օրվա առթիվ, հանձնվել են վկայականներ, ՌԴ ՊՆ գերատեսչական պարգևներ, իսկ դիտակետերում իրենց ծառայությունը լավ կատարած զինծառայողներին՝ արժեքավոր նվերներ:

Ըստ աղբյուրի՝ տոնական օրվա ընթացքում խաղաղապահ զինվորականներին ներկայացվել է Արցախի ստեղծագործական, երաժշտական, պարային խմբերի և ռազմավարական նշանակության հրթիռային զորքերի երգի-պարի համույթի տոնական ծրագիր: Բոլոր դիտակետերում, խմբավորման շտաբում, ինչպես նաև տեղի բնակչության համար մշակույթի տանը մեկ շաբաթվա ընթացքում համույթը հանդես կգա համերգային լայն ծրագրով:

Աղբյուրը նաև հիշեցնում է, որ ռուս խաղաղապահները հրադադարի ռեժիմի պահպանման և իրավիճակի վերահսկման շուրջօրյա մշտադիտարկում են իրականացնում, ապահովում են քաղաքացիական տրանսպորտային միջոցների անվտանգությունը, Լաչինի միջանցքով բնակիչների տեղաշարժը, սննդամթերքի և տարբեր ապրանքների տեղափոխումը, ուղեկցում և ապահովում են ենթակառուցվածքային օբյեկտների վերականգնմամբ զբաղվող խմբերի անվտանգությունը: 

--00—ԼՄ