Մարտակերտում, Ճանկաթաղի, Մոխրաթաղի և Մաղավուզի մոտակայքում զինամթերք կվնասազերծվի

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 23, 24News

ական

ԱՀ ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ սակրավորական ջոկատները չպայթած զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսում Մարտակերտ քաղաքի, ինչպես նաև Ճանկաթաղ, Մոխրաթաղ և Մաղավուզ համայնքների մոտակայքում։

«Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամն ականազերծման ծրագրի շրջանակներում պայթեցման գործողություններ է նախատեսում Մարտունի և Մարտակերտ քաղաքների, դրա հետ մեկտեղ Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան գյուղերի հարակից տարածքներում։

Տեղեկատու հեռախոս՝ 911։

 --00—ՄՀ