Փարաքար գյուղում չշահագործվող ավտոմեքենա է այրվել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 23, 24News

նկար

Փետրվարի 22-ին՝ ժամը 17:40-ին, Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Փարաքար գյուղի Վաղարշապատ փողոցում այրվում է չշահագործվող ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 18։03-ին, մարել՝ 18։17-ին։ Այրվել է «Audi A6» մակնիշի չշահագործվող ավտոմեքենան։

--00—ԼՄ