Թե՛ մաչո Քոչարյանին, թե լյուբիմչիկ Նիկոլին, թե շախմատիստ Սերժին փչացրել է հասարակությունը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 22, 24News

Թուրքիան, հավանական է, հարձակվեր Հայաստանի վրա, եթե պատերազմի ժամանակ ՀՀ սահմանների զորքն ամբողջությամբ Արցախ տարվեր,- ասել է ՈՄԱ ղեկավար Վովա Վարտանովը՝ խոսելով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը, թե բանակը լիովին ներգրավված չի եղել ռազմական գործողություններին։

Նախկին հետախույզը, խոսելով Սարգսյանի մեկ այլ՝ Իսկանդերը կրակել է Շուշիի վրա, հայտարարության մասին, ասել է, որ այն նոնսենս է։ 

Միաժամանակ ընդգծել է, որ այս զենքի թիրախային կիրառումն ավելի վաղ կարող էր պատերազմում շատ բան փոխել։

Ադրբեջանի ռազմավարական օբյեկտներին չհարվածելու հայկական կողմի որոշումը նա բացատրում է վախով՝ թշնամին կարող էր հարվածել Ատոմակայանին։

Խոսելով ներքաղաքական իրավիճակի մասին՝ նա ասել է, որ պետք է մնան այն իշխանություններն, ովքեր կարողանում են չկոտրել ժողովրդի ինքնապաշտպանական բնազդը եւ ունեն սեփականը։

«Թե՛ մաչո Քոչարյանը, թե՛ շախմատիստ Սերժը, թե՛ ժողովրդի լյուշբիմչիկ Նիկոլն իրենց ուրիշ կերպ կպահեին, եթե խելքը գլխին հասարակություն ունենայինք»,- ասել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ