Երևանում փետրվարի 12-18-ը ծնվել է 380 երեխա

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 22, 24News

երեխա

Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչությունից հայտնում են՝ Երևանում 2021 թվականի փետրվարի 12-18-ը ծնվել է 380 երեխա՝ 215 տղա և 165 աղջիկ:

«Հարգելի համաքաղաքացիներ,

աշխատանքային շաբաթը սկսենք արդեն բարի ավանդույթ դարձած ուրախ լուրով.

Երևան քաղաքում 2021 թվականի փետրվարի 12-18-ը ծնվել է 380 երեխա՝ 215 տղա և 165 աղջիկ»,- ասվում է տեղեկատվության մեջ:

 --00—ՄՀ