Հայաստանը Ղարաբաղում մարտերից հետո բարեփոխում է բանակը․ Վաղարշակ Հարությունյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 22, 24News

բանակ

Հայաստանը վերափոխում է բանակը Ղարաբաղում ռազմական գործողություններից հետո՝ օպտիմալացնելով բանակի թվային կազմը, անցնելով սպառազինության և ռազմական տեխնիկայի նոր համակարգերի։ Այս մասին РИА Новости-ին տված հարցազրույցում հայտարարել է Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը:

«Հայաստանում ռազմական բարեփոխումների անցկացումը ոչ միայն պլանավորված է, այլ արդեն ընթացքի մեջ է, և մեր ռուս գործընկերներն անմիջական մասնակցություն ունեն այդ գործընթացում», - ասել է Հարությունյանը:

Ըստ նրա՝ հիմնական ջանքերը կներդրվեն են հրամանատարական կառավարման համակարգերի, հետախուզության, ռադիոէլեկտրոնային պատերազմների, ՀՕՊ-ի և անօդաչու ինքնաթիռների, հրթիռային ուժերի և հրետանու զարգացման գործում։

 --00—ՄՀ