Մարտակերտում, Մարտունում և Ասկերանի տարածքներում զինամթերք կվնասազերծվի

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 22, 24News 

ականներ

Արցախի Հանրապետության տարածքում ամենօրյա ռեժիմով շարունակվում են զենք-զինամթերքի հայտնաբերման և  դրանց ոչնչացման աշխատանքները:

ՆԳՆ ԱԻ ծառայությունն իրազեկում է, որ այսօրվա ընթացքում պայթուցիկ առարկաների, հրթիռային և կասետային ռումբերի վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում Մարտակերտ քաղաքում, Մարտակերտի շրջանի Ն.Հոռաթաղ, Աղաբեկալանջ,Ճանկաթաղ, Մոխրաթաղ, Վարնկաթաղ համայնքների տարածքներում, Մարտունի քաղաքում և հարակից բնակավայրերում, Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան համայնքների մերձակա տարածքում:

Լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար կարող եք զանգահարել ծառայության շուրջօրյա գործող կարճ հեռախոսահամարներին. 911,101,112: 

 --00—ՄՀ