Պետք է հաշվարկել նոր քայլ անել՝ գոնե դրսի հետ աշխատելուց․ Սուրեն Սարգսյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 22, 24News 

Սուրեն Սարգսյան

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Արտաքին քաղաքականության ոչ ադեկվատության հերթական օրինակը

2019թ. սեպտեմբերին ՀՀ կառավարությունը 2 որոշում կայացրեց: Ստեղծել դեսպանություններ Իսրայելում և Եթովպիայում: Ի սզկբանե անհասկանալի էր Եթովպիայում դեսպանություն ստեղծելու անհրաժեշտությունը: Երկկողմ օրակարգ չկար, դրա համար էլ հիմնավորեցին, որ դեսպանությունը բացում են Աֆրիկյան երկրների հետ աշխատելու համար (կարծես Աֆրիկյան որևէ երկրի հետ օրակարգ կա): Երկրորդ հիմնավորումն այն էր, որ ակտիվ կաշխատեն Ադիս Աբեբայում տեղակայված Աֆրիկյան Միության հետ (կարելի է կարծել Աֆրիկյան միութան հետ օրակարգը ակտիվությունից պայթում էր):
Ինչ տեղի ունեցավ արդյունքում:
1. Դեսպանությունը չբացեցին, այսինքն դրա անհրաժեշտությունն իրականում կամ չկար, կամ փոշմանեցին: 
2. Վատ մեսիջ տվեցին առ այն, որ ուզում ենք բացենք՝ հարաբերություններ զարգացնենք, բայց որոշումը կայացնելուց հետո փոշմանեցինք, կամ սխալ էինք հաշվարկել մեր օրակարգը: 
Այսինքն իրանք իրանց հիմնավորեցին, որոշեցին, մեսիջները տվեցին, հետո իրանք իրանց որոշեցին, որ դա իրանց պետք չի, թեման փակեցին՝ գնաց: Երկու դեպքում էլ շատ անլուրջ  ընկալվեցինք, թե Եթովպիայի, թե առանձին պետություների և թե Աֆրիկյան Միության կողմից: 
Դրա համար պետք է հաշվարկել նոր քայլ անել՝ գոնե դրսի հետ աշխատելուց»:

--00—ՄՀ