Ո"ւմ և ի"նչ ավտոմեքենաներ են աճուրդի հանվել Արցախում․ մանրամասնում է Արտակ Բեգլարյանը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 22, 24News

նկար

Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ մանրամասնելով, թե ԱՀ-ում բարձր դասի ի՞նչ մեքենաներ են դրվել աճուրդի։  

«Օրեր առաջ ԱՀ կառավարության որոշմամբ բաց աճուրդի է դրվել բարձր դասի ծառայողական 9 մեքենա, որից 5-ը՝ TOYOTA LC 150, իսկ 4-ը՝ TOYOTA LAND CRUISER 200 մակնիշի: Այդ մեքենաները պատկանում էին ԱՀ նախագահի ու Ազգային ժողովի աշխատակազմերին, գլխավոր դատախազությանը, ներքին գործերի նախարարությանը և մի քանի այլ գերատեսչությունների:

Անկախ գնահատողի կողմից արձանագրված շուկայական արժեքները կիրառվելու են որպես աճուրդի մեկնարկային գին, որոնց հանրագումարը կազմել է մոտ 150 միլիոն դրամ:

Բոլոր ցանկացողները կարող են սահմանված կարգով մասնակցել աճուրդին, որի համար պետք է դիմել պետական լիազոր մարմին՝ նյութում նշված կոնտակտային տվյալներով:

Նախատեսվում է երկրորդ փուլով հիմնարար կերպով բարեփոխել ծառայողական մեքենաների համակարգը»,-գրել է Արտակ Բեգլարյանը և կից տեղադրել նաև որոշման վերաբերյալ մանրամասների հղումը՝ https://artsakhpress.am/.../erb-ev-inch-skzbunqov...։

--00—ԼՄ