Ձնաբքի պատճառով Երևան-Մեղրի ավտոճանապարհը դժվարանցանելի է

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ 20,  24News  

ձյուն

Ձնաբքի պատճառով Երևան-Մեղրի Մ-2 ավտոճանապարհի Սարավան-Զանգեր, Զանգեր-Սիսիան, Տիգրանաշեն-Զանգակատուն ճանապարհահատվածները դժվարանցանելի են բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար: 

Տեղում աշխատում են ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ուժերը և համապաստասխան կառույցների աշախատակիցներ: Հորդորում ենք երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում։

 --00—ՄՀ